Աննա Հակոբյանի գրասենյակը մասնարամասներ է ներկայացնում Մելանյա Թրամփի հետ հանդիպումից

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակը մասնարամասներ է ներկայացնում մարտի 4-ին ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի հետ հանդիպումից: «Արմենպրես»ի հետ զրույցում Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը նշեց, որ հանդիպումը կայացել էր Կանանց խիզախության միջազգային մրցանակի ամենամյա մրցանակաբաշխությունից առաջ:

«Մրցանակաբաշխությունից առաջ տեղի է ունեցել Աննա Հակոբյանի և Մելանյա Թրամփի կարճատև առանձնազրույցը: Մելանյա Թրամփը ողջունել է Աննա Հակոբյանի այցը ԱՄՆ և կարևորել է նրա մասնակցությունը մրցանակաբաշխությանը: Աննա Հակոբյանն անդրադարձել է իր գործունեությանը հիմնադրամների հետ կապված: Երկու կողմերն էլ խոսել են երկու երկրների ղեկավարների տիկինների դերի ու առաքելության մասին, այդ համատեքստում կարաևորել են կանանց դերն ու նշանակությունը: Աննա Հակոբյանն ու Մելանյա Թրամփը քննարկել են մրցանակաբաշխության անցկացումը, նշել են, որ նման միջոցառումները կենսական նշանակություն ունեն ու մեծ օրինակ են ծառայում, ոգեշնչում են մյուս կանանց»,-ասաց Հասմիկ Հարությունանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031