Բաժիններ՝

«Կարելի՞ է ենթադրել, որ թռիչք դեպի համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող Վիեննա, այնուամենայնիվ, կայանալու է». Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարետի 2020 թ. Մարտի 17-ի N 1 որոշմամբ համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների ցանկում ընդգրկված է նաև Ավստրիան։

Վաղը Wizzair ավիաընկերությունը պետք է կատարի առաջին թռիչքը դեպի Վիեննա։ Թռիչքները չեղարկելու կամ հետաձգելու վերաբերյալ Քաղաքացիական ավիացիայի հրապարակած ցանկում այս ավիաընկերության մասին որևէ ինֆորմացիա չկա։

Տեղեկություն չունեն նաև մարդիկ, ովքեր ձեռք են բերել դեպի Վիեննա թռիչքի տոմսեր։

Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ թռիչք դեպի համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող Վիեննա, այնուամենայնիվ, կայանալու է։ Եթե ոչ, ապա ինչու մինչ այժմ ուղևորները որևէ տեղեկատվություն չունեն»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս