Պատանի հանդիսատեսի թատրոնը հնարավորություն կտա ներկայացումները դիտել օնլայն տարբերակով
![](https://168.am/wp-content/uploads/2020/03/1008823.jpg)
Պատանի հանդիսատեսի թատրոնը «Մնա տանը» նախաձեռնության շրջանակում առաջարկում է թատրոնի ներկայացումները դիտել օնլայն հարթակում:
Այս մասին հաղորդագրություն է զետեղված թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Արդեն երկրորդ անգամ Պատանի հանդիսատեսի թատրոնը հնարավորություն է ընձեռում իր սիրելի փոքրիկ ու հավատարիմ հանդիսատեսին օնլայն տարբերակով դիտել մեր ներկայացումները։ Մարտի 17-ին LIVE-ով կարող եք դիտել «Փայտե մարդը» բեմադրությունը մեր էջում։ Սկիզբը՝ ժամը 20։00-ին»,-ասվում է գրառման մեջ: