Շարունակում ենք մնալ մեր հաճախորդների կողքին

Կորոնավիրուսի հետ կապված ստեղծված իրավիճակով պայմանավորված Արդշինբանկը տեղեկացնում է, որ.

1. հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործող մեր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են իրենցից անկախ հանգամանքների բերումով, որի հետևանքով դժվարացել է վարկային պարտավորությունները պայմանագրին համապատասխան կատարելը, կարող են դիմել Արդշինբանկում իրենց սպասարկող պատասխանատուներին՝ վարկային պարտավորությունների հետ կապված անհատական մոտեցում ստանալու համար:

2. ֆիզիկական անձ, անհատ ձեռներեցներ հաճախորդները վարկային պարտավորությունների գծով երկու ամսվա ընթացքում՝ մինչև մայիսի 15-ը, հերթական մարումները և վճարներ չիրականացնելու դեպքում չեն համարվելու ժամկետանց և հետևաբար տույժ, տուգանքներ չեն հաշվարկվելու: Միաժամանակ, եկամուտ ստացող բոլոր քաղաքացիներին հորդորում ենք հնարավորության դեպքում իրականացնել իրենց վարկերի գծով վճարները, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռը ավելացնելուց:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031