 
                        «Յուվենտուս»-ը նոր պայմանագիր կառաջարկի Ռոնալդուին
 
                                    Թուրինի «Յուվենտուս»-ն ուզում է երկարաձգել պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ:
Այս մասին գրում է AS-ը: Թուրինյան ակումբը նպատակ ունի 4 տարվա նոր պայմանագիր առաջարկել պորտուգալացուն: 35-ամյա Ռոնալդուի պայմանագիրը «Յուվենտուս»-ի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ռոնալդուն այս մրցաշրջանում մասնակցել է 31 խաղի և խփել է 25 գնդակ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        