Ադրբեջանական կողմը գնդացրով կրակ է բացել Իջևանի մարտական դիրքերի ուղղությամբ

Ժամը 12-12։30-ին Իջևանի ուղղությամբ հակառակորդը գնդացրով կրակ է վարել հայկական մարտական դիրքերի ուղղությամբ` խախտելով հրադարարի պահպանման ռեժիմը։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ տեղեկացնելով, որ կրակոցների հետևանքով որևէ վնաս չկա, տուժածներ՝ նույնպես։

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի տարածած տեղեկատվությանը, թե հայկական զինուժը կրակ է բացել Ադրբեջանի Աբասբեյլի գյուղի ուղղությամբ, Շուշան Ստեփանյանն ասաց, որ դա իրականությանը չի համապատասխանում։ Նրա խոսքով՝ հակառակորդի կրակոցները լռել են հայկական կողմի պատասխան կրակոցներից հետո։

 

Տեսանյութեր

Լրահոս