Բաժիններ՝

Եվրախորհրդի ղեկավարը ԵՄ-ի երկրների հետ հեռախոսային խորհրդաժողով կանցկացնի կորոնավիրուսի շուրջ

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելն առաջիկա օրերին հանրակցության անդամ երկրների ղեկավարների հետ հեռախոսային խորհրդաժողով կանցկացնի նոր կորոնավիրուսի շուրջ: Այդ մասին նա մարտի 9-ին հայտարարել է Բրյուսելում։

«Կոնսուլտացիաների արդյունքում ես որոշեցի մոտ ժամանակներս Եվրամիության անդամ երկրների հետ հեռախոսային խորհրդաժողով անցկացնել կորոնավիրուսի շուրջ՝ համակարգելու ԵՄ-ի ջանքերը»,-նշել է Միշելը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ի երկրները պետք է համագործակցեն, որպեսզի պաշտպանեն Եվրոպայի քաղաքացիների առողջությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս