«Իմ ուղին» վերականգնողական կենտրոնի սաները շնորհավորել են Ռիտա Սարգսյանի տարեդարձը
Այսօր՝ մարտի 6-ին Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկին Ռիտա Սարգսյանը նշում է ծննդյան տարեդարձը: Տիկին Ռիտա Սարգսյանի տարեդարձը հետաքրքիր տեսանյութով շնորհավորել են «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի սաները:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 2-ին՝ Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրը, տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո Երևանում բացվեց «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի նոր շենքը:
«Իմ ուղին» սոցիալ-վերականգնողական ցերեկային կենտրոնը կիրառում է աուտիզմով երեխաների համար առաջատար երկրներում ընդունված թերապիա, որի նպատակն է աջակցել աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող անձանց և նրանց ընտանիքներին, ստեղծել անհրաժեշտ պայմաններ կրթության և զբաղվածության համար: