Նոր կանոն. տաբատը և պայուսակը պետք է լինեն նույն երանգի
Աշխատանքային օրերին գրեթե անհնար է տեսնել Ջենիֆեր Լոպեսին զգեստով կամ դասական հանդերձանքներով: Եվ դա Մայամիի մարզադահլիճներից մեկում ինտենսիվ պարապմունքների պատճառով է. երգչուհին մարզումների օրերին փողոց է դուրս գալիս բացառապես մարզական համազգեստով:
Բայց նրա սպորտային հանդերձանքները պակաս հետաքրքիր և նորաձև չեն: Որպես օրինակ՝ ELLE.ru-ն ներկայացնում է Ջեյ Լոյի վերջին կերպարը. Լոպեսը կրել է սպիտակ կարճ շապիկ, նույն երանգի մարզական կոշիկներ, կարմիր սպորտային լեգինսներ և նույն երանգի Valentino պայուսակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը