Ամենևին նպատակ չունեմ պատասխանատվությունը ծնողների վրա դնելու, ներողություն եմ խնդրում. Զարուհի Բաթոյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նախորդ գրառումս, որի նպատակը ծնողների հետ զրուցելն է ու հասկանալ նաև անձնական որոշումների կայացման խնդիրներն ու նրբությունները, սխալ է ընկալվել, ուստի այն հեռացրեցի: Ամենևին նպատակ չունեմ պատասխանատվությունը ծնողների վրա դնելու, ներողություն եմ խնդրում, եթե այդպիսի տպավորություն եմ ստեղծել»: