Բաժիններ՝

«Գարնանային արձակուրդը անհրաժեշտ է տեղափոխել մարտի սկիզբ և որոշակի առումով նաև երկարացնել». Վլադիմիր Մարտիրոսյան

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Կարծում եմ անհրաժեշտ Է լրջորեն քննարկել դպրոցներում 1-ին դասարանցիների՝ մարտի 16-ից 29-ը ներառ­յալ և 2-ից 12-րդ դասարանցիների մարտի 23-ից 29-ը ներառյալ գարնանային արձակուրդների վերանայման հարցը: Այս ժամանակահատվածը որպես գարնանային արձակուրդ անհրաժեշտ է տեղափոխել մարտի սկիզբ և որոշակի առումով նաև երկարացնել` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հասարակության և հատկապես ծնողների մոտ հոգեբանական վախը իրենց երեխաներին դպրոց տանելու առումով առաջիկա շաբաթվա ընթացքում ավելի մեծանալու է: Սա ազդելու է նաև դասապրոցեսի որակի վրա: Իշխանությունը այսպիսի դեպքերում օպերատիվ և հանդարտեցնող որոշումներ ընդունելու պատասխանատվություն պետք է ստանձնի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031