Բաժիններ՝

Համբուրվելով չբարևել, ձեռքերը հաճախ լվանալ. Արսեն Թորոսյանի հորդորը

Ռեսպիրատոր հիվանդությունները նահանջում են տարվա տաք եղանակին: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ Հայաստանն այդ տեսանկյունից, կարելի է ասել, բարենպաստ վիճակում է գտնվում:

«Մենք, իրականացրած կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ, դիմանալով այս 40 օրը, կարելի է ասել բարենպաստ վիճակում ենք: Տեսնում ենք, որ եղանակը տաքանում է, այդ դեպքում վիրուսները ոչնչանում են բաց միջավայրում, մարդկային կուտակումներն էլ բացառելով, տարածումը կկանխվի»,- այս մասին մարտի 1-ին հրավիրված մամուլի ասուլիսում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված առաջին դեպքի մանրամասները:

Նախարարը խորհուրդ է տալիս խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց, կրել դիմակ, ձեռքերը հաճախ լվանալ, կիրառել ալոկոհոլային հիմքով հեղուկներ, հաճախ օդափոխել սենյակնեըը:

«Մի առաջարկ ևս ունեմ. եկեք դադարեցնենք համբուրվելով բարևելը, օրերը կտաքանան, ավելի ջերմ կբարևենք միմյանց: Նվազեցրեք նաև ձեռքով բարևելը»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս