Բաժիններ՝

«Ինքնաթիռի և՛ անձնակազմը, և՛ ուղևորները դիմակներ են կրել». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այս պահին ներկայացնում է Հայաստանում գրանցված առաջին կորոնվիրուսի դեպքի մանրամասները և ձեռնարկված միջոցառումները:

Արսեն Թորոսյանը ասուլիսի ընթացքում նշեց, որ օդանավակայանում բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել են ժամանած քաղաքացիներին առանձին մուտքով դուրս գալու, շփումները հնարավորինս սահմանափակելու համար: Նախարարի հավաստմամբ՝ ինքնաթիռի և՛ անձնակազմը, և՛ ուղևորները դիմակներ են կրել.

«Այն անձինք, ովքեր տուն են տարել վարակված քաղաքացուն և կնոջը, մեկուսացված են։ Նրանք տաքսիով չեն գնացել տուն։ Մեկուսացված են նաև շտապօգնության աշխատակիցները, ովքեր քաղաքացուն ուղեկցել են հիվանդանոց»,- ասաց Արսեն Թորոսյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպք է գրանցվել: Վարակվածը օրերս Թեհրանից Հայաստան վերադարձած քաղաքացիներից 29-ամյա երիտասարդ է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս