«Մարտի 3-5-ին ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է». Գագիկ Սուրենյան
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ժողովուրդ ջան, շնորհավորում եմ գարնան գալստի կապակցությամբ։ Գալիս է կյանքի զարթոնքի և ապրելու եղանակը։ Մարտի 3-5-ին ջերմաստիճանի բարձրացումը շարունակվելու է, օդի ջերմաստիճանը այս օրերի համեմատ աստիճանաբար բարձրանալու է ևս 5-7 աստիճանով։
Բարի գալուստ գարուն։Խաղաղություն և բարօրություն մեր երկրին»: