ԼՀԿ-ն որոշել է չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին մասնակցությունը. Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սիրելի՛ ընկերներ, ԶԼՄ ներկայացուցիչներ, քանի որ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդացության դեպք, Լուսավոր Հայաստան կուսակցությունը որոշել է չեղարկել լայն կազմով Մարտի 1-ին ժամը 12:30, սրբ. Սարգիս եկեղեցում(Մաշտոցի պողոտա) Լուսավոր Հայաստան կուսակցության խնդրանքով նախատեսված 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի կարգին մասնակցությունը»: