Բաժիններ՝

Կապան քաղաքում ավտոմեքենաներ են բախվել. կան տուժածներ

Փետրվարի 29-ին, ժամը 20:15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային թաղամասի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարոդ՝ Նվեր Հ., ծնված 1984 թ.) և «Opel Zafira» մակնիշների (վարոդ՝ Հովհաննես Ք., ծնված 1977 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենաների վարորդները, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Արտավազդ Փ.-ն (ծնված 1977 թ.) և «Opel Zefira» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Թաթուլ Դ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները Հովհաննես Ք.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր, իսկ մյուսները ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031