Ադրբեջանը ջարդերով արձագանքեց ԼՂ ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին. Փաշինյանը` Սումգայիթի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել Սումգայիթում հայերի ջարդերի 32-րդ տարելիցի առնչությամբ: Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է, որ Ադրբեջանը ջարդերով արձագանքեց ԼՂԻՄ-ի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին:
«Մենք հարգանքի տուրք ենք մատուցում Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակին: 32 տարի առաջ Ադրբեջանը հայերի շրջանում զանգվածային բռնություններով ու ջարդերով արձագանքեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման խաղաղ կոչին: Մենք մեր տուրքն ենք մատուցում նրանց հիշատակի առաջ՝ նման հանցագործությունների կանխման հաստատակամությամբ»,- գրել է Փաշինյանը: