Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, մահացել է 34 մարդ
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին 24 ժամվա ընթացքում ավելացել է հարյուրով՝ հասնելով 388-ի, մահացել է 34 մարդ: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել է Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը։
«Ընդհանուր առմամբ վարակման վեպքերի թիվը հասել է 388-ի, 73 մարդ ապաքինվել է, ընդամենը մահացել է 34 մարդ»,-հայտնել է նա մամուլի ասուլիսի ընթացքում, որը ցուցադրել է IRINN հեռուստաալիքը:
Ջահանփուրի խոսքով՝ առաջիկա օրերին կանխատեսվում է վիրուսի հետագա տարածումը:
Նախօրյակին Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում էր 245, այդ թվում՝ 26-ը՝ մահվան ելքով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: