Բաժիններ՝

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի իրադրությունը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը փետրվարի 28-ին անցկացված հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իդլիբի ապաէսկալացիայի գոտու վերաբերյալ պայմանավորվածությունների կատարումը: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հայտնել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Այսօր կայացել է նախագահներ Պուտինի եւ Էրդողանի հեռախոսազրույցը Թուրքիայի Հանրապետության ղեկավարի խնդրանքով: Խոսակցությունը եղել է հանգամանալի, այն նվիրվածէր ամեն ինչ անելու անհրաժեշտությանը, որպեսզի կատարվեն ապաէսկալացիայի գոտու շուրջ ձեռք բերված սկզբնական պայմանավորվածությունները»,-ասել է նա:

Պուտինը եւ Էրդողանը նաեւ քննարկել են առաջիկայում այս կամ այն մակարդակով Իդլիբի շուրջ շփումներ անցկացնելու հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս