 
                        Վրաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը
 
                                    Aliq.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն քիչ առաջ անցկացրած արտակարգ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Վրաստանում արձանագրվել է Կորոնավիրուսի առաջին դեպքը:
Վարակը հաստատվել է Վրաստանի քաղաքացու մոտ, ով երեկ Ադրբեջանից է մուտք գործել Վրաստան: Պացիենտն այժմ գտնվում է ինֆեկցիոն հիվանդանոցում:
Առողջապահության նախարարը Վրաստանի բնակչությանը կոչ է անում չմատնվել խուճապի ու վստահեցրել է, որ տարվում են անհրաժեշտ կանխարգելիչ աշխատանքներ:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        