Մանվել Գրիգորյանը տուն է գնացել, ինչից հետո վիճակը կտրուկ վատացել է. factor.am
ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո, հիվանդանոցից տուն է գնացել։ Այս մասին տեղեկացնում է factor.am կայքը՝ մեջբերելով «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունուն․ «Մանվել Գրիգորյանը գրավոր հրաժարվեց բժշկական ծառայություններից, մենք իրեն բացատրեցինք հնարավոր բոլոր բարդությունները։ Ինքը գնաց տուն և մեր նախազգուշացումներն իրականացան, քանի որ շատ վատացած վիճակում հետ եկավ, ընդունվեց վերակենդանացման բաժանմունք։ Մեկ օր այնտեղ մնալուց հետո տեղափոխվեց պալատ, հիմա վիճակը կայուն է»։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել հունվարի 14-ից, նրա առողջական վիճակը հաշվի առնելով Դատախազությունը արտահերթ նիստի միջնորդությամբ հանդես եկավ, որի ընթացքում շուրջ 1․5 տարի անազատության մեջ գտնվող Գրիգորյանի նկատմամբ ընտրված կալանավորումը փոխվեց ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցով։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: