Բաժիններ՝

Իրանի ոստիկանությունը 24 մարդ է ձերբակալել կորոնավիրուսի վերաբերյալ կեղծ լուրեր տարածելու համար

Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են 24 մարդու, որոնք կասկածվում են երկրում կորոնավիրուսի վերաբերյալ կանխապես կեղծ տեղեկատվություն տարածելու մեջ: Այդ մասին փետրվարի 26-ին հայտարարել է Իրանի կիբեռոստիկանության ղեկավար Վահիդ Մաջիդը։

«24 մարդ է ձերբակալվել ու հանձնվել դատական իշխանություններին երկրում կորոնավիրուսի հարուցած հիվանդության վերաբերյալ լուրեր տարածելու համար»,-նրա խոսքը մեջբերել է Tasnim գործակալությունը: Մաջիդը հավելել է, որ «ներկայում կիբեռոստիկանությունն զբաղվում է Համացանցում հրապարակումների հանգամանալի մոնիթորինգով, ներառյալ տեսանյութերը, լուրերը եւ լուսանկարները՝ ստուգելու կեղծ տեղեկատվության առկայությունը»:

Պաշտոնական տեղեկատվության համաձայն, Իրանում կորոնավիրուսով վարակվել է մոտավորապես 140 մարդ, գրանցվել է հիվանդությունից մահվան 19 դեպք, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս