Բաժիններ՝

Հռոմի պապը զորակցել է կորոնավիրուսով հիվանդներին ու բժիշկներին

Հռոմի Ֆրանցիսկոս պապը զորակցություն է հայտնել կորոնավիրուսով վարակվածներին եւ բժիշկներին, որոնք զբաղվում են նրանց բուժմամբ:

«Ես ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել կորոնավիրուսով վարակված պացիենտներին եւ առողջապահության աշխատողներին, որոնք նրանց բուժում են, ինչպես նաեւ քաղաքացիական իշխանություններին եւ բոլոր նրանց, ովքեր զբաղվում են պացիենտներին օգնելով եւ աշխատում են կանգնեցնել վարակի տարածումը»,- փետրվարի 26-ին հայտարարել է նա Սուրբ Պետրոսի հրապարակում համընդհանուր ունկնդրության ավարտից հետո: Իտալիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը փետրվարի 25-ի երեկոյան գերազանցել է320-ը:

Գրանցվել է մահվան տասնմեկ դեպք, դրանք բոլորը տեղի են ունեցել Իտալիայի հյուսիսի Լոմբարդիայի եւ Վենետոյի մարզերում: Բոլոր մահացածները ծերեր են, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս