«Դրամահավաքին դեռ գումար չեմ փոխանցել». Իմքայլական պատգամավոր
Երեկ «Դվին մյուզիք հոլ»-ում տեղի ունեցավ ՔՊ-ի դրամահավաքը՝ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի համար անհրաժեշտ գումար հավաքելու նպատակով: Դրամահավաքի ընթացքում հավաքվել է 205 մլն դրամ: 168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանից հետաքրքրվեց՝ հավաքված գումարի չափը գոհացուցի՞չ է:
«Գոհացնելու կամ չգոհացնելու հարց չկա, ուղղակի արձանագրվեց այն, ինչ ունենք, մարդիկ մասնակցեցին, իրենց ներդրումն ունեցան այս գործընթացին: Սա կարևոր է, և համարում եմ, որ սա ժողովրդավարական պետություններին հարիր պրոցես է: Այնպես որ, ամեն ինչ շատ տեղին էր, նորմալ էր ու լավ կազմակերպված էր»,- շեշտեց պատգամավորը:
Նա նշեց, որ տեղյակ չէ, թե ով է դրամահավաքի ժամանակ ամենախոշոր գումար փոխանցողը:
Հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ դրամահավաքի մի մասը նախատեսված է՝ իրենց կուսակցության ընթացիկ ծախսերի, մյուս մասը՝ քարոզարշավի համար, մինչդեռ դրամահավաքին հրավիրվածների հրավիրատոմսերում գրված է եղել, որ դրամահավաքը նախատեսված է քարոզարշավի համար, այստեղ հակասություններ չի՞ տեսնում, Ա. Բոշյանը պատասխանեց, որ գուցե կան տեխնիկական որոշակի խնդիրներ, դետալներին չի տիրապետում, թե հրավիրատոմսի վրա ինչ է գրված եղել և ինչ է հրապարակվել:
«Դրամահավաքին դեռ գումար չեմ փոխանցել, ինքս ակտիվորեն մասնակցելու եմ քարոզարշավին, լինելու եմ մարզերում»,- շեշտեց Արման Բոշյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում