![](/banners/BeFunky-design.jpg)
ՉԺՀ-ի իշխանություններն ավելի քան 14,36 մլրդ դոլար են ծախսել նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
![](https://168.am/wp-content/uploads/2020/02/virus-34.jpg)
Չինաստանի իշխանություններն արդեն 100,87 մլրդ յուան (ավելի քան 14,36 մլրդ դոլար) են ծախսել այն միջոցառումների վրա, որոնք ուղղված են նոր կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին: Այդ մասին փետրվարի 26-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Հեռուստաալիքի տվյալներով՝ կառավարությունը շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել վարակվածների բուժման, հաստատությունների եւ օբյեկտների վարակազերծման, բնակչության պաշտպանության ապահովման անհրաժեշտության հետ կապված այլ գործունեության ծախսերը:
Միջոցների զգալի մասն ուղարկվում է Հուբեյի նահանգ, որտեղ առավել մեծ թվով վարակվածներ են գրանցվել: Կենտրոնական պետական բյուջեին բաժին է ընկնում երկրում բոլոր հատկացումների մոտավորապես երրորդ մասը, մնացածը տարածաշրանների վարչակազմերն ապահովում են ինքնուրույն կերպով:
Վերջին օրերին իրադրությունը կայունացել է երկրի ամբողջ մայրցամաքային մասում: Միեւնույն ժամանակ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետների գնահատմամբ, որոնք այցելել են Չինաստան, ռիսկը դեռեւս առկա է, հաղորդել է ՏԱՍՍ-ը: