Էջմիածնի քաղաքապետը մանրամասներ է հայտնում «ոսկյա մատանիների» և «Դվին մյուզիք հոլում» կազմակերպված դրամահավաքի մասին

«Փաստ» թերթն այսօր տեղեկացրել էր, որ «Ֆինանսների նախարարության գնումների համակարգում Էջմիածնի քաղաքապետարանը ներկայացրել է 2020 թվականի իր գնումների պլանը, ըստ որի՝ Էջմիածնի քաղաքապետարանը 2020 թվականին մտադիր է ձեռք բերել 5 հատ ոսկե մատանի՝ ադամանդե քարերով։

Թե ինչ նպատակով են մտադիր գնել ադամանդե մատանիները՝ 168.amի հետ զրույցում մանրամասնեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ նկատելով, որ մատանիներն արդեն ձեռք են բերվել.  «Դրանք ոչ թանկարժեք ոսկյա մատանիներ են և արդեն նվիրել ենք նորապսակներին՝ փետրվարի 13-ին Տյառնընդառաջի առիթով քաղաքում կազմակերպված միջոցառումների շրջանակում . դա ավանդույթ է էջմիածնում և ավանդույթը պահպանել ենք.  եղել է թե՛ անցած տարի, թե՛ անցած տարիներին»:

Գասպարյանը տեղեկացրեց նաև, որ այդ մասին հրապարակում է արել ֆեյսբուքյան իր էջում:

Հաշվի առնելով, որ Դիանա Գասպարյանը նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է՝ նրանից  ճշտեցինք ՝ արդյոք մասնակցե՞լ է «Դվին մյուզիք հոլում» երեկ կայացած  դրամահավաքին.  նա պատասխանեց, որ մասնակցել է, սակայն չցանկացավ հրապարակել , թե արդյոք նվիրատվություն արե՞լ է, թե՞ ոչ.

«Նվիրատուների ցանկը շուտով կհարապարակվի, Ձեր հարցերի պատասխանն այնտեղ կտեսնեք»:

Հիշեցնենք, որ «Դվին մյուզիք հոլում» երեկ կայացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից կազմակերպած դրամահավաք-երեկոն։ Հանգանակված մոտ 200 մլն դրամն ուղղվելու են ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեի քարոզարշավին։

Տեսանյութեր

Լրահոս