Բաժիններ՝

Կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահացել է 52 մարդ. հայտնաբերվել է 406 նոր հիվանդացած

Չինաստանում փետրվարի 26-ի տեղական ժամանակով 00:00-ի դրությամբ գրանցվել է Covid-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբից մահվան 52 դեպք եւ հայտնաբերվել է 406 նոր հիվանդացած:

Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեն։ Դեկտեմբերից ի վեր կորոնավիրուսի զոհերի թիվը կազմել է 2715, գրանցվել է հիվանդանալու 78 հազար 64 դեպք: Անցած 24 ժամվա ընթացքում մահվան բոլոր 52 դեպքերը գրանցվել են վարակի տարածման էպիկենտրոնում՝ Հուբեյի նահանգում: Այստեղ են հայտնաբերվել ամբողջ երկրում 406 հիվանդացածներից 401-ը: Ընդամենը ներկայում երկրի հիվանդանոցներում բուժումը շարունակում է 45 հազար 600 մարդ, ավելի քան 8,7 հազարի վիճակը գնահատվում է՝ ծանր:

Միեւնույն ժամանակ 29,7 հազարից ավելի մարդ ապաքինվել եւ դուրս է գրվել բուժհիմնարկներից: Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝ 12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն ճանաչել է միջազգային մասշտաբի արտակարգ դրություն՝ բնութագրելով որպես համաճարակ՝ բազմաթիվ օջախներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս