Բաժիններ՝

Կոռուպցիոն բնույթի հանցագործություն է բացահայտվել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության, Վայոց ձորի մարզային վարչության ու Եղեգնաձորի բաժնի ծառայողների կողմից համատեղ ձեռնարկված միջոցառքումների արդյունքում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Վայոց ձորի մարզում կատարված ապօրինությունների վերաբերյալ։

Մասնավորպես, պարզվել է, որ մարզպետարանի վարչության պետերից մեկը, համակարգելով մարզպետարանի և մարզային ենթակայության կազմակերպությունների կարիքների համար աշխատանքների, ծառայությունների ապրանքների գնման գործընթացները, իր մերձավորի անվամբ հիմնադրված, բայց փաստացի իր կողմից կառավարվող կազմակերպությանը առավելություններ տրամադրելու նպատակով՝ 2017-2018 թվականների ընթացքում կազմակերպել է այդ կազմակերպության ու 11 հանրակրթական դպրոցների, ինչպես և Մալիշկա համայնքի միջև շուկայականից ավելի բարձր գներով՝ ընդհանուր 16 միլիոն դրամի գնման ու ծառայությունների մատուցման պայմանագրերի կնքում։

Բացի այդ, պայմանագրերից Մալիշկայի համայնքապետարանի հետ կնքված մատակարարումներ կատարելու վերաբերյալ 6 միլիոն 658 հազար 150 դրամի պայմանագրի շրջանակներում կազմակերպության կողմից մատակարարաման աշխատանքները փաստացի ամբողջ ծավալով չեն կատարվել, սակայն Մալիշկայի համայնքապետարանի և կազմակերպության միջև կազմվել են հանձնման-ընդունման կեղծ ակտեր, որոնց հիման վրա վատնվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 3 միլիոն 190 հազար դրամից ավելի գումար։

Դեպքերի առթիվ ոստիկանությունում հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս