Բաժիններ՝

Իրանական միջուկային գործարքի համատեղ հանձնաժողովի նիստը կկայանա փետրվարի 26-ին Վիեննայում

Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) գծով համատեղ հանձնաժողովի նիստը կանցկացվի փետրվարի 26-ին Վիեննայում: Այդ մասին ասված է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության՝ փետրվարի 24-ին Բրյուսելում տարածված հայտարարության մեջ։

«Փետրվարի 24-ին Վիեննայում կկայանա ԳՀՀԾ-ի համատեղ հանձնաժողովի նիստը»,-նշվում է նրանում: Ինչպես պարզաբանվում է փաստաթղթում, հանդիպումը տեղի կունենա ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Հելգի Շմիդի նախագահությամբ: «Նիստին կմասնակցեն Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության եւ Իրանի ներկայացուցիչները»,-ասված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829