«Բարսելոնան» կոնկրետ առաջարկ կներկայացնի Լաուտարո Մարտինեսին
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տեղափոխության վրա:
Կատալոնական ակումբն առաջարկել է 22-ամյա արգենտինացու պայմանագիր մինչև 2025 թվականը՝ տարեկան 7 միլիոն եվրո աշխատավարձի + բոնուսների դիմաց, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Այս ամառ կատալոնացիների համար առաջնային տարբերակը Մարտինեսն է:
«Ներաձուրին» չի ցանկանում բաց թողնել խաղացողին, բայց նրա պայմանագրով 111 միլիոն եվրոյի փոխհատուցման դրույթ է նախատեսվում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» նույնպես պատրաստ է ակտիվացնել գնման տարբերակը:
Սերիայի Ա-ի այս մրցաշրջանի 21 խաղում Մարտինեսը խփել է 11 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Սիրարփի Աղաբաբյան