Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի վարչապետին Անկախության օրվա առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Յուրի Ռատասին՝ Էստոնիայի անկախության օրվա առիթով:

«Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներս եմ հղում Ձեզ և Էստոնիայի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է մեր երկրների միջև կառուցողական երկխոսության և փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հարաբերությունների պահպանումն ու ընդլայնումը։

Համոզված եմ, որ տեղեկատվական տեխնոլոգիաների, առողջապահության, մշակութային փոխանակումների ոլորտում մեր փոխգործակցությունն ամուր հիմք է թե՛ երկկողմ, թե՛ ԵՄ շրջանակներում կապերի հետագա զարգացման համար։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Էստոնիայի բարե­կամ ժողովրդին՝ առաջընթաց և բարօրություն»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829