Բաժիններ՝

«Առայժմ երկու դեղերն ավելի արդյունավետ են համարվում». ՉԺՀ-ի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առկայության մասին

ՉԺՀ-ում մշակվել է պատվաստանյութ, որն արդեն արդյունավետություն է դրսեւորել կորոնավիրուսի դեմ, փետրվարի 24-ին հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Հանհուեյը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը

«Չինաստանում արդեն մշակել են պատվաստանյութ, որն իմունիտետ է ցույց տալիս: Բայց դա նախնական է, անհրաժեշտ են հետագա ստուգումներ եւ լրամշակումներ»,- ասել է նա Մոսկվայում ՉԺՀ-ի դեսպանատանը կայացած ճեպազույցում: ՉԺան Հանհուեյը նաեւ հայտնել է կորոնավիրուսի բուժման համար գտնված արդյունավետ դեղերի մասին:

«Պրակտիկան ցույց է տալիս, որ չինական դեղերն արդյունավետ են գործում: Բոլոր դեպքերում, երբ դեղեր են կիրառում, չի եղել բարդության ոչ մի դեպք,- նշել է նա:- Չինական դեղերն ավելի քան 85 տոկոս, որոշ շրջաններում 90 տոկոսից ավելի ընդհանուր արդյունավետություն են ցուց տալիս»: Դիվանագետը պատմել է, որ Չինաստանում գտել են հին դեղ, որն արդյունավետ է գործում կորոնավիրուսի դեմ, դա «քլորոքինի ֆոսֆանտն է, որը մի քանի տասնյակ տարի կիրառվում է մալարիայի դեմ»: «Նաեւ կա խորհրդային արտադրության հին դեղ: Առայժմ երկու դեղերն ավելի արդյունավետ են համարվում,- ասել է դեսպանը:- Ամենաարդյունավետ միջոցները եվրոպական բժշկությունն է չինականի հետ զուգակցմամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս