Բաժիններ՝

Իտալիան հայտնվել է «համազգային բնույթի արտակարգ իրավիճակում». վարչապետ Կոնտե

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն խոստովանել է, որ երկրի իշխանությունները կորոնավիրուսով ախտահարման թվի այդքան կտրուկ աճ չէին սպասում, բայց կարծում է, որ բռնկման կասեցման նպատակով իրենց կողմից ձեռնարկված միջոցների արդյունավետությունը կդրսեւորվի առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։

«Մենք կարծում ենք, որ կորոնավիրուսի դեմ ձեռնարկված միջոցները առաջիկա 14 օրը կարող են արդյունավետություն ցույց տալ դրա կասեցման գործում: Մենք կատարում ենք հազարավոր ստուգումներ»,- հայտարարել է նա Canale 5-ում կայացած հարցազրույցի ընթացքում:Վարչապետի խոսքով՝ Իտալիան հայտնվել է «համազգային բնույթի արտակարգ դրության մեջ»:

Փետրվարի 23-ին Իտալիայում դրական ախտորոշումների թիվը հասել է 152-ի: Վարակի զոհ է դարձել երեք մարդ: Կորոնավիրուսի բռնկում է արձանագրվել երկրի հյուսիսային տարածաշրջաններում, հիմնականում Լոմբարդիայում (111 դեպք) եւ հարեւան Վենետոյի մարզում: Այդ տարածաշրջանների, ինչպես նաեւ Պիեմոնտի, Էմիլիա Ռոմանիայի, Ֆրիուլի Վենետիկ Ջուլիայի, Լիգուրիայի եւ Տրենտինո Ալտո Ադիջեի իշխանությունները հայտնել են մեկ շաբաթով դպրոցներն ու համալսարանները փակելու մասին:

Լոմբարդիայում եւ Վենետոյում որոշում է ընդունվել բոլոր հանրային միջոցառումների, ներառյալ մշակութային, մարզական եւ կրոնական միջոցառումների արգելման մասին: Վենետիկում ժամկետից երկու օր շուտ է ավարտվել տեղի հռչակավոր Կառնավալը, փակ է Սան Մարկոյի բազիլիկի մուտքը: Միլանում փակվել է քաղաքի գլխավոր Դուոմոյի տաճարը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս