Բաժիններ՝

4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմուտքում

4,8 մագնիտուդով երկրաշարժ է փետրվարի 24-ին գրանցվել Թուրքիայի արեւմտյան մասում: Այդ մասին հայտնել է Եվրոպական- միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Տարերքի օջախը գտնվում էր 7 կմ խորության վրա, էպիկենտրոնը՝ Իզմիր քաղաքից 90 կմ հյուսիս-արեւելք ընկած շրջանում, որտեղ մոտավորապես 2,5 մլն մարդ է բնակվում: Տուժածների եւ ավերածությունների վերաբերյալ տեղեկատվություն չկա: Փետրվարի 23-ին Իրանի եւ Թուրքիայի սահմանի մոտ տեղի է ունեցել 5,7 մագնիտուդով երկրաշարժ, ինչի հետեւանքով տուժել է ավելի քան հարյուր մարդ, զոհվել է Թուրքիայի առնվազն ինը քաղաքացի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս