Վիլեն Գաբրիելյանի՝ «Նավակ ճոճողի», հորդորը՝ դեղատնային բիզնեսով զբաղվողներին
«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ նորանշանակ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը՝ «Նավակ ճոճողը», ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հորդորելով դեղատնային բիզնեսով զբաղվողներին դիմակների և այլ դեղորայքի գները չբարձրացնել։
«Դեղատնային օղակի բոլոր տնտեսվարողներին, այդ թվում մեծածախ վաճառքի սեգմենտի կազմակերպություններին, հորդորում եմ արհեստական պանիկ միջավայրից չօգտվել՝ բժշկական դիմակների և հարակից այլ համապատասխան դեղորայքի ու պարագաների գները պահել հավուր պատշաճի:
Անընդունելի եմ համարում դեղի և բուժպարագաների դեպքում, ժողովրդական լեզվով ասած՝ առիթից օգտվելով մարդու դժբախտության վրա փող աշխատելու ավանդույթի բիզնես շահի հետապնդումը:
Դեղի և բուժպարագայի դեպքում, չի կարող բիզնես շահը լինել առաջնային, կամաց-կամաց սովորեք վերաիմաստավորել ձեր գործառութի փիլիսոփայության հիմքերը: Ձեր արածը #Տնտեսական_Հեղափոխության հետ որևէ աղերս չունի: Այսքանը:
Շնորհակալություն ուշադրության համար
հորդորս դեռ ստորագրում եմ
հարգանքով՝
#ՕմարիԱրծիվ
նավակ Ճոճողը»: