Վերջին տարիների 10 քիչ հայտնի, բայց հետաքրքիր սերիալները
Նախագծեր, որոնք մնացին մեծ պրեմիերաների ստվերում։
1․ Կոբրա Կայ
Кобра Кай/Cobra Kai
ԱՄՆ, 2018 թվական
Մարտաֆիլմ, դրամա, կատակերգություն
Տևողությունը՝ 2 եթերաշրջան
IMDb: 8.8
Շարքը շարունակում է «Կարատեիստ տղան» դասական ֆիլմի պատմությունը: Հայտնի ճակատամարտից տարիներ են անցել: Ջոնիի Լոուրենսի (Ուիլյամ Զաբկա) կյանքը լավագույն ձևով չի դասավորվել։ Եվ որպես օգտակար բան անելու վերջին հնարավորություն՝ նա վերաբացում է Կոբրա Կայի կարատեի դպրոցը:
Առաջին հայացքից սերիալի նպատակը 80-ականների դերասաններին եթերում լինելու հնարավորություն տալն է՝ արթնացնելով նոստալգիկ հիշողություններ։
Այնուամենայնիվ, ընդամենը մի քանի դրվագների արդյունքում հետաքրքիր և արդիական պատմություն է սկսվում ժամանակակից դպրոցականների խնդիրների և երեխաների և ծնողների միջև շփման դժվարությունների մասին: Սերիալը պարզ ու հետաքրքիր է թե նրանց համար, ովքեր դիտել են օրիգինալ ֆիլմը երիտասարդության շրջանում, և թե երիտասարդների համար:
2․ Յոթ վայրկյան
Семь секунд/Seven Seconds
ԱՄՆ 2018 թվական
Դրամա, կրիմինալ
Տևողությունը՝ 1 եթերաշրջան
IMDb: 7.7
Սյուժեն պատմում է մի աֆրոամերիկացի երիտասարդի գնդակահարած ոստիկանի մասին: Նրա զուգընկերը փորձում է փակել գործը, բայց պատմությունը հանրությանը հայտնի է դառնում և արդյունքում հանգեցնում է անկարգությունների:
Սկզբնապես, սերիալի հեղինակները նախատեսում էին նկարահանել մի քանի եթերաշրջան`անթոլոգիայի տեսքով: Բայց պրեմիերայից երկու ամիս անց նախագիծը փակվեց: Միևնույն ժամանակ, Ռեջինա Քինգը արժանացավ «Էմմի» մրցանակին`մինի-սերիալում կամ ֆիլմում լավագույն դերակատարման համար:
3․ Փրկիր ինձ
Спаси меня/Save Me
Միացյալ Թագավորություն, 2018 թվական
Դրամա, դետեկտիվ
Տևողությունը՝ 1 եթերաշրջան
IMDb: 7.7
Լոնդոնի աղքատ տարածքի բնակչուհին՝ Նելլի անունով, հերթով ապրում է ընկերների տներում և ազատ ժամանակն անցկացնում է բարում: Հանկարծ ոստիկանությունը ձերբակալում է նրան՝ դստերը առևանգելու մեղադրանքով, որին նա իրականում չէր տեսել մանկուց: Եվ հենց այս պահից Նելլին որոշում է, որ նա պետք է ամեն ջանք գործադրի երեխային փրկելու համար:
4․ Էլիտա
Элита/Élite
Իսպանիա, 2018 թվական
Դրամա, դետեկտիվ
Տևողությունը՝ 2 եթերաշրջան
IMDb: 7.6
Աղքատ տարածքում դպրոցի փլուզումից հետո երեք դեռահաս ուղարկվում է էլիտար ուսումնական հաստատությունում սովորելու՝ որպես փոխհատուցում: Լինելով հարուստ ընտանիքների երեխաների շարքում՝ հերոսները սկզբում անապահով են զգում, բայց հետո նրանցից յուրաքանչյուրը գտնում է մտերիմ մարդկանց: Այնուամենայնիվ, այս դպրոցում բոլորն ունեն իրենց մութ գաղտնիքները, և գործողությունն անխուսափելիորեն գնում է դեպի արյունոտ հանգուցալուծում։
5․ Պարանորմալ Ուելինգթոն
Паранормальный Веллингтон/Wellington Paranormal
Նոր Զելանդիա, 2018 թվական
Կատակերգություն, գիտաֆանտաստիկա, միստիկա
Տևողությունը՝ 2 եթերաշրջան
IMDb: 7.5
«Ինչ ենք մենք անում ստվերում» ֆիլմի նկարահանումից հետո բնօրինակի հեղինակները որոշեցին նկարահանել սերիալի՝ նույն անունով ադապտացիա ԱՄՆ-ում: Բայց մինչ այդ նրանք թողարկեցին ծրագրի առաջին սպին-օֆֆը։
Սերիալը պատմում է ոստիկանների մասին, որոնք ուսումնասիրում են ոչ սովորական գործեր։
6․ Մագնուս
Магнус/Magnus
Նորվեգիա, 2019 թվական
Կատակերգություն, գիտաֆանտաստիկա, դետեկտիվ
Տևողությունը՝ 1 եթերաշրջան
IMDb: 7.5
Սերիալը նվիրված է Մագնուսին`ամենավատ ոստիկանին ու գյուտարար-անհաջողակին։ Գործընկերները նրան չեն վստահում ոչ մի լուրջ գործ, քանի որ նա միշտ ամեն ինչ փչացնում է, և մեկ նման սխալից հետո նրան ամբողջովին վտարում են ոստիկանական բաժանմունքից:
Բայց շուտով, խորհրդավոր պայմաններում, հայտնի դերասանն անհետանում է, իսկ նրա ընկերուհին, որը սպանվել է կայծակից, գտնվում է հյուրանոցային համարում: Եվ տարօրինակ ձևով, քննությունը վստահվում է Մագնուսին. ինչ-որ մեկը ցանկանում է, որ գործը երբեք չբացահայտվի:
7․ Քաղաքային լեգենդներ
Городские легенды/Urban Myths
Միացյալ Թագավորություն, 2017 թվական
Կատակերգություն, արկածային, կենսագրական, անթոլոգիա
Տևողությունը՝ 3 եթերաշրջան
IMDb: 7.4
Գրեթե յուրաքանչյուր հայտնի մարդու շուրջ պտտվում են շատ լեգենդներ։ Այս պատմությունները ժամանակին իրականում պատահել են, իսկ հետո ուրճացվել են և փոփոխվել։ Հենց նման պատմություններն են պատմում այս շարքի հեղինակները:
8․ Հեռանկարում
В перспективе/In the Long Run
Միացյալ Թագավորություն, 2018
Կատակերգություն
Տևողությունը՝ 2 եթերաշրջան
IMDb: 7.4
Սիերա Լեոնեից Ուոլտերը (Իդրիս Էլբա) ապրում է կնոջ և որդու հետ Լոնդոնի աղքատ շրջանում: Նա աշխատում է գործարանում, իսկ նրա կինը շրջում է բնակարաններով և կոսմետիկա է վաճառում: Վալտերը տանը հաճախ նամակներ է գրում մորը: Մի լավ օր նա հայտնում է, որ նա իր կրտսեր եղբորը՝ Վալենտինին ուղարկել է Լոնդոն: Եվ հիմա հերոսի ընտանիքը ստիպված կլինի համակերպվել մեծ երեխայի հետ, ով երազում է DJ-ի և ֆուտբոլիստի կարիերայի մասին:
9․ Անվտանգություն
Безопасность/Safe
Միացյալ Թագավորություն, 2018 թվական
Դրամա, դետեկտիվ
Տևողությունը՝ 1 եթերաշրջան
IMDb: 7.3
Կնոջ մահվանից հետո վիրաբույժ Թոմը միայնակ է դաստիարակում երկու դուստրերի: Նրանք ապրում են շատ հանգիստ տարածքում: Բայց ավագ դստեր անհետանալուց հետո Թոմը պարզում է, որ հարևաններն շատ գաղտնիքներ ունեն:
10․ Ժանտախտ
Чума/La peste
Իսպանիա, 2018 թվական
Դետեկտիվ, պատմական, դրամա
Տևողությունը՝ 2 եթերաշրջան
IMDb: 7.3
16-րդ դարում Սևիլիայում իրարանցում է առաջացրել ժանտախտի համաճարակը, և իշխանությունները փակում են քաղաքը: Միևնույն ժամանակ, սկսում են տեղի ունենալ հասարակության բարձրաստիճան անդամների դաժան սպանություններ:
Դեպքի քննությունը վստահված է Մատեոյին, որը դատապարտված է ինկվիզիցիայի՝ արգելված գրականություն հրատարակելու համար։ Նա համաձայն է՝ հույս ունենալով ստանալ եկեղեցու ներողամտությունը:
Սիրարփի Աղաբաբյան