Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Նարուհիթոյին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ:
Նախագահ Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է.
«Ինձ համար մեծ պատիվ էր ներկա գտնվել Ձերդ Մեծության գահակալության խորհրդանշական իրադարձությանը: Լիահույս եմ, որ Հայաստանի և Ճապոնիայի միջպետական հարաբերություններում արձանագրված հաջողություններն ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցությունն այսուհետ ևս կշարունակեն խորանալ և ամրապնդվել: Մաղթում եմ Ձեզ և կայսերական ընտանիքին քաջառողջություն և հաջողություն, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»: