Խնձոր կերեք
Խնձորի կանոնավոր օգտագործումը երկարացնում է մարդու կյանքը, ինչպես նաեւ նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը: Նման համոզմունք են հայտնել Նորիչ քաղաքի Սննդի հետազոտությունների ինստիտուտի բրիտանացի գիտնականները:
Նրանք խնձորի մեջ հայտնաբերել են մի բարդ տարր, որը երիտասարդացնում է սիրտը, բարելավում արյան շրջանառությունը եւ բարձրացնում իմունային համակարգի պաշտպանության մակարդակը: Ավելին, կամավորների հետ կատարված փորձերի արդյունքում, որոնք օգտագործել են զգալի քանակությամբ խնձորի հյութ, մասնագետները պարզել են, որ նրանց սիրտ-անոթային համակարգը եւ ամբողջությամբ վերցված օրգանիզմը երիտասարդացել է առնվազն 17 տարով:
Ըստ բրիտանական մամուլի` էպիկատեխին պոլիֆենոլի առավել մեծ խտություն հանդիպում է վայրի խնձորներում:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը