Բաժիններ՝

ԱՄՆ-ը մտադիր է «Թալիբան» շարժման հետ համաձայնագիրն ստորագրել փտրվարի 29-ին. Փոմպեո

ԱՄՆ-ը մտադիր է «Թալիբան» արմատական շարժման հետ համաձայնագիրն ստորագրել փետրվարի 29-ին: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հայտարարության մեջ, որը փետրվարի 21-ին հրապարակվել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մորգան Օրտեգուսի Twitter-ում։

«Վերջին շաբաթներին ազգային միասնության կառավարության հետ կոնսուլտացիաների ընթացքում ամերիկացի բանագնացները Դոհայում (Կատարի մայրաքաղաք) «Թալիբանի» ներկայացուցչիների հետ ըմբռնման են հասել Աֆղանստանում բռնության զգալի եւ համազգային կրճատման շուրջը: Սպասվում է, որ այդ ըմբռնման հաջող իրականացման շրջանակում առաջ կմղվի համաձայնագրի ստորագրումն ԱՄՆ-ի եւ «Թալիբանի» միջեւ: Մենք ստորագրման ենք պատրաստվում փետրվարի 29-ին»,- նշված է հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս