ԱՄՆ-ի հետախուզությունը պնդում է, որ Մոսկվան կրկին Թրամփին օգնում է ընտրություններում. NYT
ԱՄՆ-ի հետախուզական հանրակցության ներկայացուցիչները Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում կայացած ճեպազրույցում հայտարարել են, թե Ռուսաստանը միջամտում է 2020 թվականի նախագահական ընտրություններին, որպեսզի հասնի նախագահ Դոնալդ Թրամփի վերընտրման, գրել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով հինգ իրազեկ աղբյուր։
Նշվում է, որ ճեպազրույցը կայացել է փետրվարի 13-ին, իսկ հաջորդ օրը Թրամփն այդ առնչությամբ խստիվ քննադատել է ազգային հետախուզության տնօրեն Ջոզեֆ Մագուայրին, որը մի քանի օր անց պաշտոնաթող է արվել: Հրատարակության տվյալներով՝ նախագահը կարծում է, որ դեմոկրատ կոնգրեսականները կարող են ստացված տեղեկատվությունն օգտագործել իր դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: