Բաժիններ՝

Ձնահյուսի տակ մնացած զինվորներին նախագահը հետմահու պարգևատրել է

4-րդ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա. Բուդաղյանը ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար հետմահու ՀՀ նախագահի կողմից պետական պարգևի արժանացած պայմանագրային զինծառայողներ՝ կրտսեր սերժանտ Տիգրան Արզումանյանի, կրտսեր սերժանտ Նվեր Շահբազյանի և շարքային Կարապետ Նազարյանի ծնողներին է հանձնել «Մարտական ծառայության» մեդալները: Այս մասին հայտնում են նախագահականի լրատվության ծառայությունից։

Զորամիավորման հրամանատարը ցավակցության և զորակցության խոսքեր է ուղղել փետրվարի 7-ին Սյունիքի մարզում ձնան սողանքի հետևանքով մահացած զինծառայողների հարազատներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս