Բաժիններ՝

«Նկատվում են մարզպետների, կառավարության և ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների կողմից հանրաքվեի քարոզչության դեպքեր»․ Արսեն Բաբայան

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ արգելվում է քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել` պետական հիմնարկների կամ կազմակերպությունների, համայնքային հիմնարկների կամ կազմակերպությունների, կանոնադրական կապիտալում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների 20 և ավելի տոկոս մասնակցությամբ կազմակերպությունների աշխատակիցներին իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կամ ի պաշտոնե հանդես գալիս։

Նկատվում են մարզպետների կողմից, կառավարության եւ ԱԺ աշխատակազմերի ներկայացուցիչների կողմից այս կանոնի խախտումներ, որոնք արտահայտվում է նաեւ ֆեյսբուքի անհատական գլխավոր նկարներում Հանրաքվեին՝ ԱՅՈ գրառմամբ քարոզով»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս