Բաժիններ՝

Թագուհին արքայազն Հարրիին և Մեգան Մարքլին արգելել է փող վաստակել իրենց տիտղոսներով

Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին Սասեքսի դուքսերին արգելել է Sussex Royal առեւտրանիշն օգտագործել իրենց նախագծերով փող վաստակելու համար: Այդ մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը։

Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը փորձել են Sussex Royal առեւտրանիշը գրանցել մի շարք այնպիսի նախագծերի համար, ինչպիսիք են հագուստի, գրասենյակային պիտույքների, գրքերի եւ ուսումնական ձեռնարկների սեփական շարքի վաճառքը: Բացի այդ, նրանք ցանկանում էին բացել Sussex Royal, The Foundation of the Duke and Duchess of Sussex (Սասեքսի դուքսի եւ դքսուհու հիմնադրամ) բարեգործական կազմակերպությունը:

Մասնավոր խոսակցության ընթացքում թագուհին, արքայազն Հարրին եւ Մարքլը համակարծիք են եղել, որ իրենց անհրաժեշտ է ռեբրենդինգ անցկացնել: Զույգը համաձայնել է, որ տիտղոսներից եւ թագավորական արտոնություններից հրաժարվելուց հետո Sussex Royal բրենդի օգտագործումը հարցերի տեղիք կտա հասարակության մեջ: Արդյունքում որոշում է ընդունվել, որ Սասեքսի դուքսերն իրենց նախագծերը, այդ թվում՝ պաշտոնական կայքը եւ բարեգործական հիմնադրամը, կգրանցեն նոր անվանումով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս