Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանը հաստատեց նոր գլխավոր դատախազին

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ գլխավոր դատախազի պաշտոնում հաստատել է Իրակլի Շոթաձեին, չնայած ընդդիմության ակցիաներին, որը հանդես էր գալիս նրա նշանակման դեմ։

Գլխավոր դատախազի պաշտոնը թափուր էր դարձել 2019 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ գերատեսչության նախկին ղեկավար Շալվա Տադումաձեն համալրեց Գերագույն դատարանի դատավորների շարքը: «Իրակլի Շոթաձեին գլխավոր դատախազ նշանակելու վերաբերյալ խորհրդարանի որոշումն ընդունված է: Նրան հաջողություններ եմ մաղթում»,-հայտարարել էխորհրդարանի խոսնակ Արչիլ Տալակվաձեն՝ ամփոփելով քվեարկության արդյունքները:

Շոթաձեի օգտին քվեարկել է 82 պատգամավոր, դեմ ոչ մի ձայն չի եղել: Ընդդիմադիր պատգամավորները ներկա չեն գտնվել քվեարկությանը: Քվեարկությունը հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքի ուղեղ եթերով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829