Բաժիններ՝

2019 թվականի հունիսից մինչև օրս բանակում 8 ինքնասպանության դեպք է կանխվել. Արտակ Դավթյան

Այսօր Ազգային ժողովում  աշխատանքային փակ քննարկումից հետո Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով բանակում տեղի ունեցած վերջին դեպքերին, նշեց, որ 2019  թվականի հունիսից մինչև օրս բանակում 8 ինքնասպանության դեպք է կանխվել, այսինքն՝  8 մարդու կյանք հաջողվել է փրկել:

«Այս դեպքերի մասին այսօր ներկայացրել եմ նաև հանձնաժողովներին»,- նշեց Արտակ Դավթյանը:

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր Արտակ Դավթյանի մասնակցությամբ հրավիրել էին աշխատանքային փակ քննարկում՝ կապված բանակում տիրող վերջին իրադարձությունների հետ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս