ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կտևեն առնվազն մեկ տարի
Առնվազն մեկից միչեւ մեկուկես տարի կպահանջվի ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակման եւ կլինիկական փորձարկումների համար: CNN հեռուստաընկերության եթերում այս կարծիքն է հայտնել ամերիկացի վիրուսաբան, Ալերգիական եւ վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին։
«Եթե դրա տարածումն ավելի անորոշ բնույթ ընդունի ամբողջ աշխարհում, ապա կստեղծվի գլոբալ համավարկի առաջացման իրական վտանգ: Այժմ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգներում (կորոնավիրուսի) ռիսկը նվազագույնն է, իսկ մարդիկ պետք է զբաղվեն իրենց սովորական գործերով: Սակայն դա (կորոնավիրուսի հետ կապված իրադրությունն) անհրաժեշտ է հսկել, որովհետեւ ամեն ինչ կարող է փոխվել»,- նախազգուշացրել է վիրուսաբանը: Նրա գնահատմամբ՝ ԱՄՆ-ում նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մշակումը եւ կլինիկական փորձարկումներն ավարտելու համար կպահանջվի «առնվազն մեկից մինչեւ մեկուկես տարի», հաղորդել է ՏԱՍՍ-ը: