Բաժիններ՝

Աշխարհի առաջատար ընկերությունների շահույթների աճը կորոնավիրուսի պատճառով կկրճատվի 11 տոկոսով. Nikkei

Մոլորակի 12 հազար առաջատար կորպորացիաների զուտ շահույթի աճը հունվար-մարտ ամիսներին նախորդ եռամսյակի ցուցանիշի համեմատությամբ կկրճատվի 11 տոկոսային կետով այն խնդիրների պատճառով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի տարածմամբ: Այդ հաշվարկները փետրվարի 17-ին հրապարակել է Nikkei ճապոնական թերթը։

Նրա փորձագետների տվյալներով՝ 2019 թվականի վերջին եռամսյակում աշխարհի 12 հազար առաջատար ընկերությունների զուտ շահույթը 16 տոկոսային կետով աճել է մեկ տարի առաջվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշի համեմատությամբ: Սակայն հունվար-մարտ ամիսներին, ըստ կանխատեսումների, այն կավելանա ոչ ավելի, քան 5 տոկոսային կետով, իսկ Չինաստանում, ինչպես սպասվում է, 16 տոկոսային կետով կկրճատվի նախորդ տարվա առաջին եռամսյակի տվյալների համեմատությամբ:

Դա կապված է այն բանի հետ, որ կորոնավիրուսի տարածումը եւ այդ կապակցությամբ կիրառված կարանտինային սահմանափակումները հանգեցրել են բազմաթիվ արտադրական շղթաների խզման եւ սպառողական պահանջարկի կրճատման ամենից առաջ ՉԺՀ-ում, նշումէ թերթը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս