Բաժիններ՝

Պուտինը և Զելենսկին հեռախոսազրույց են անցկացրել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է անցկացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին փետրվարի 14-ին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը։

«Կողմերը քննարկել են 2019 թվականի դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած «նորմանդական գագաթնաժողովի» ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաեւ «նորմանդական քառյակի» ղեկավարների հաջորդ հանդիպման նախապատրաստումը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, երկու երկրների ղեկավարները քննարկել են Կիեւի, Ռուսաստանի եւ Դոնբասի միջեւ պահվող անձանց պլանավորվող փոխանակման հարցերը, ինչպես նաեւ հայտարարել են Դոնբասի հակամարտության կարգավորման շփման խմբի աշխտանքն ակտիվացնելու անհրաժեշտության մասին՝ նախորդ պայմանավորվածություններն իրագործելու համար, հավելել են մամուլի ծառայությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829