Խորհրդակցություն 4-րդ զորամիավորումում
4-րդ զորամիավորման հրամանատարի ԲՀԱ գծով տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանի ղեկավարությամբ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ընտրվել են զորամիավորման կին զինծառայողների խորհրդի նախագահն ու անդամները:
Խորհուրդն աշխատանքներ է իրականացնելու կին զինծառայողների դերակատարության բարձրացման, զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև հայրենասիրական դաստիարակության կազմակերպման ուղղությամբ: