Բաժիններ՝

Samsung-ի տնօրենների խորհրդի նախագահը հրաժարական է տվել. Yonhap

Samsung հարավկորեական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Լի Սան Հունը պաշտոնաթող է եղել արհմիությունների գործեունեությանը խոչընդոտելու գործով վերջերս բանտարկության դատապարտվելու ֆոնին: Այդ մասին փետրվարի 14-ին հայտնել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով ընկերությանը։

Ինչպես նշում է գործակալությունը, շուտով կորպորացիայի տնօրենների խորհուրդը նոր նախագահ կնշանակի: 2019 թվականի դեկտեմբերի 17-ին Լի Սան Հունը մեղավոր է ճանաչվել այն օրենսդրությունը խախտելու մեջ, որը կանոնակարգում է արհմիությունների գործունեությունը: Նրան դատապարտել են 18 ամսվա ազատազրկման: Ընդամենն այս գործով անցնում է Samsung-ի 32 աշխատակից, որոնցից 26-ը մեղավոր են ճանաչվել:

Դատապարտվածները փորձել են արհմիությունների անդամների անձնական տեղեկատվությունն օգտագործել նրանց ազդեցությունը սահմանափակելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս